Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Օրվա կեսին Մոսկվայում կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը ավանդաբար կլինի նեղ ֆորմատով, ընդլայնված կազմով, մասնակիցները անպայման միասին կնկարվեն, այսպես կոչված՝ ընտանեկան լուսանկար։
Նաև, նրա խոսքով, այս միջոցառման վերջնական փաստաթղթերը ստորագրելուց հետո Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք կտա ԱՊՀ մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների և Կուբայի նախագահի պատվին։