կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող են լռեցնել զենքը. Միցոտակիս

Միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող են լռեցնել զենքը. Միցոտակիս

Մենք ունեցանք հնարավորություն՝ քննարկելու նաև ԼՂ-ի 100 հազարից ավելի մարդկանց կյանքը հեշտացնելու ձևաչափը, և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Հունաստանը դիվանագիտական տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի՝ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից, որովհետև միայն կայուն համաձայնագիրը Երևանի և Բաքվի միջև կարող է բացել ճանապարհը Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի: Այդ մասին Աթենքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության շրջանակում ասաց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Այդ իսկ պատճառով նաև Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը Դուք մեզ ներկայացրիք, որպեսզի տարածաշրջանը վերածվի բախումների թատերաբեմից առևտրական հանգույցի՝ կապելով Սևծովյան երկրները, Պարսից ծոցի երկրները, Միջերկրական ծովի երկրները: Որովհետև միայն ընդհանուր բարեկեցությունը, բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, որովհետև միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը»,- ասաց նա:

  • Կիսվել: