երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչև 2018 թ․ բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը. Սերժ Սարգսյան

Մինչև 2018 թ․ բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հակադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքների մասին երեկ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե ՀՀ-ն այդպես ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։

«Բոլորդ էլ տեղյակ եք՝ մինչև 2018թ. բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ 2018թ. հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը՝ Ադրբեջան, ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ։

Միայն ՀՀ կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ-ն հանձնելու մասին է։ Դե ամոթ է, էլի, վերջապես, թող գնան, մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող մի հատ հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն ՀՀ տարածքից, ինչքան են կորցրել։ Եթե չհիշեն, ես ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։ 4 անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան Ապրիլյան պատերազմի ժամանակ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: