կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 ԱՄՆ-ը 2025 թվականին Հայաստանին 52 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ը 2025 թվականին Հայաստանին 52 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2025 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 52 մլն դոլարի օգնություն։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

2025-ի ֆինանսական տարվա բյուջեում նշվում է. «Աջակցել Ուկրաինային և ապահովել Ռուսաստանի ռազմավարական ձախողումը»: Նաեւ նշվում է, որ ֆինանսական աջակցություն կտրամադրվի Երևանին՝ բարձրացնելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական կայունությունը և կապերը Արևմուտքի հետ։

ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերման հավելել է, որ բյուջեի հայտը, որն ուղարկում են Կոնգրես, թույլ կտա Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին շարունակել առաջ մղել Բայդենի վարչակազմի տեսլականը ազատ, բաց, անվտանգ և բարգավաճ աշխարհի մասին: ԱՄՆ նախագահի 25 ֆինանսական տարվա բյուջեի հայտը ներառում է 58,8 մլրդ դոլար Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի համար: Սա 718 միլիոն դոլարով կամ 1 տոկոսով ավել է 23 ֆինանսական տարվա համեմատ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: