երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք փոխանակ կրթության ստանդարտի մասին խոսենք, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին. Փաշինյան

Մենք փոխանակ կրթության ստանդարտի մասին խոսենք, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին. Փաշինյան

Մենք փոխանակ կրթության ստանդարտի մասին խոսենք, խոսում ենք դիպլոմի ստանդարտի մասին: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչդեռ էականը դիպլոմի ստանդարտը չի, այլ կրթության ստանդարտը: Իրականում, մեր կյանքի ստանդարտի եւ մեր կյանքի չափանիշների մասին է խոսքը: մենք այս խոսակցությունը կշարունակենք ԱԺ-ում: Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում:  Հնարավոր չի, որ քո կյանքը էժանան, բայց բարեկեցությունը ավելանա: Այլ բան, որ դրան զուգահեռ պետք է եկամուտներն աճեն: Բայց եկամուտների աճն էլ էէ ստանդարտի հարց: Այսինքն միս, ջուր կամ բադրիջանի խավիար արտադրողը, որ ստանում է X եկամուտ, պետք է ստանա X+Y եկամուտ, որ կարողանա ներդրումներ անել նոր ստանդարտներին համապատասխանելու համար: Կառավարությունը պետք է օժանդակի, որ այդ նախնական ներդրումները տեղի ունենան»,-ասաց Փաշինյանը:

Խոսելով այդ ստանդարտների վերահսկողությանը, վարչապետը նկատեց, որ միայն վարչական լծակներով պետությունը չի կարող այդ ամենը վերահսկել. «Սկսած  երթեւեկության կանոններից, շարունակած բազմաթիվ այլ բաներով: Նախ մտածողության ստանդարտ պետք է հաստատվի, որ քաղաքացին էլ հասկանա, ասի՝ խի՞ պետք է տեսչությունը գա, ասի՝ էս ապրանքն ի՞նչ վիճակում է, կամ էս խաղալիքը»:  Մարդը ինքն էլ պետք է վերահսկի, որովհետեւ դա իր երեխային է վերաբերում: Որպեսզի ինքն արձագանքի այդ իրավիճակին, իր մտածողության տանդարտն էլ պետք է փոխվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: