երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք ինչքան կարող ենք անդադար պարզաբանել․ Մարուքյանը՝ Խաժակյանի ետ կանչի հարցում Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի ներգրավածության մասին

Մենք ինչքան կարող ենք անդադար պարզաբանել․ Մարուքյանը՝ Խաժակյանի ետ կանչի հարցում Թեհմինա Վարդանյանի և Անի Խաչատրյանի ներգրավածության մասին

Մենք Դավիթ Խաժակյանի գործունեությունից ավելին քան գոհ ենք: Նա ցույց է տվել, թե ինչպես պետք է ընդդիմադիր ավագանին աշխատի: Այս պահին Դավիթ Խաժակյանը դեռ հանդիսանում է Երևանի ավագանու անդամ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ քննարկվում է Խաժակյանին ետ կանչելու հարցը:

«Նա կարևոր օրինակ է ՀՀ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ: Սակայն իրավիճակներ կան, որոնք պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, սակայն նա որպես խմբակցության ղեկավար պատասխանատվություն է կրում: Այդ պատասխանատվությունը տարածվում է նաև ԼՀԿ-ի վրա»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, ԼՀԿ-ին մեղադրում են ոչ կուսակցության անդամների գործունեության համար․
 
«Մենք ինչքան կարող ենք անդադար մեկնաբանել, պարզաբանել: Սա մեզ համար լուրջ խնդիր է: Մտածում ենք՝ միգուցե չմասնակցենք, որպեսզի թիրախ չդառնանք»:
 
Հարցին՝ կարելի է արդյո՞ք ենթադրել, որ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը կեղծ օրակարգ են ստեղծում, Մարուքյանն ասաց․
 
«Մենք նման բան չենք ասել: Ես ուղղակի ասում եմ, որ մեդիան ծածկում է սկանդալային ինչ-որ բաներ, ծիծաղը, ձեռառնոցին ու դրա արձագանքը, ինչի արդյունքում աշխատանքը կորում է: Քաղաքացիներն արդյունքում չեն տեսնում աշխատանքը: Այս պարագայում արդյո՞ք իմաստ ունի մեր աշխատանքը»:

  • Կիսվել: