չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկուկես տարվա ընթացքում ԵՄ-ի հետ ունենք չափազանց դրական օրակարգ. Մնացականյան

Մեկուկես տարվա ընթացքում ԵՄ-ի հետ ունենք չափազանց դրական օրակարգ. Մնացականյան

«Այս ամբողջ շրջանում, ավելի քան այս մեկուկես տարվա ընթացքում մենք Եվրամիության հետ ունենք չափազանց հստակ, դրական օրակարգ, շատ հստակ արդյունքներով, շատ հստակ առաջընթացով»,-այս մասին այսօր «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված Սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ շուտով արդեն լիարժեք իր լիազորությունները կստանձնի Եվրախորհրդի նոր ղեկավարը՝ Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը, որը Ֆրանկոֆոնիային ժամանակ այցելել էր ՀՀ:

Խոսելով այդ առումով ակնկալիքների մասին՝ Մնացականյանը, մասնավորապես, նշեց.

«Դուք գիտեք Եվրամիության ներգրավվածության ծավալները մեր ազգային  զարգացման, մեր բարեփոխումների օրակարգում։ Այս ամենը չի փոխվում Հանձնաժողովի փոփոխությամբ, և շարունակականություն, բնականաբար, գոյություն ունի։ Եվ մենք, իհարկե, սպասում ենք, որ նոր Հանձնաժողովը սկսի գործել, որպեսզի մենք շարունակենք մեր օրակարգը։ Այդ առումով ակնկալում ենք մեր նոր գործընկերների հետ շարունակել այն, ինչ շատ հստակ և շատ ամուր ձևավորվել է այս շրջանում, այս տարիների ընթացքում, առավել ևս այս մեկ ու կես տարվա ընթացքում»։

  • Կիսվել: