չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեհրիբան խանումը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու. Նաիրա Զոհրաբյան

Մեհրիբան խանումը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու. Նաիրա Զոհրաբյան

Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության  Նաիրա Զոհրաբյանը` մարտահրավեր նետելով Ադրբեջանի առաջին տիկնոջը:

Զոհրաբյանը գրել է. «Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր արտաքին գերատեսչությունը ինչ-որ մի մակարդակով պիտի պատասխաներ Մեհրիբան խանումին, ով շարքային ադրբեջանցի «կնիկ» չէ, ում սիրտը Ղարաբաղում մուղամ լսել է ուզում, այլ այդ երկրի փոխնախագահն ու նախագահի ամենահավանական թեկնածուն:

Բայց քանի որ այս բաջին հատկապես վերջին շրջանում անցնում է քաղաքական, դիվանագիտական կոռեկտության բոլոր սահմանները, ես challenge , մարտահրավեր եմ նետում Ադրբեջանի փոխնախագահին ու վստահ ասում եմ` ինքը Արցախում հաստատ մուղամ չի լսի, բայց ես խոստանում եմ Բաքվում Կոմիտաս լսել ու լսելու եմ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: