երկուշաբթի, հունիս 10
10 / 6 / 2024
Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները

Այցով Վրաստանում են գտնվում Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներ Բայբա Բրաժեն, Գաբրիելյուս Լանդսբերգիսը, Մարգուս Ցախկնան եւ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆորդ Գիլֆադոտիրը, տեղեկացրել է SOVA-ն։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան լուսանկար է հրապարակել սոցցանցում, որտեղ նա լուսանկարվել է երեք գործընկերների հետ. «Դժվարին ժամանակներում դուք կարող եք ակնկալել բարեկամների աջակցությունը»,- գրել է նա։

Մայիսի 15-ին նախարարները կհանդիպեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ, ինչից հետո հանդես կգան հայտարարւթյամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին, չնայած մասշտաբային բողոքներին եւ միջազգային հանրության քննադատությանը, խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճելի օրենքը երրորդ ընթերցմամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: