երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մակունցն արդյունավետ գնահատեց Մնացականյանի հետ հանդիպումը․ Հաջորդ անգամ «Իմ քայլը» կհանդիպի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

Մակունցն արդյունավետ գնահատեց Մնացականյանի հետ հանդիպումը․ Հաջորդ անգամ «Իմ քայլը» կհանդիպի ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

Նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հանդիպումը գնահատում եմ բավականին արդյունավետ և դրական եմ համարում պարբերաբար մեր աշխատանքային քննարկումները կառավարության ներկայացուցիչների հետ։ Այն բոլոր հարցերը, որոնք այս ընթացքում կուտակվում են, դրանք հնարավոր է լինում քննարկել և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվել, բայց կարևորագույն հատվածն այն էր, որ մենք փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության հարթակները և մեր գործողությունները համադրելի դարձնել այդ առումով, որ ունենանք առավելագույն արդյունք»,-նշեց նա։

Մակունցն ասաց, որ առաջիկայում նախատեսում են հանդիպում ունենալ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։

  • Կիսվել: