Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահինո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Նրա շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձեր բեղմնավոր ստեղծարար գործունեությունը, որն ուղղված է Հայաստանի համակողմանի զարգացման ապահովմանը, նրա սոցիալ-տնտեսական ներուժի զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, ստացել է անվերապահ ժողովրդական աջակցություն:
«Անկեղծորեն համոզված եմ, որ տնտեսության մեջ տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր երկկողմ կապերը, մարդկային և հումանիտար սերտ շփումները կնպաստեն մեր երկրների առաջընթացին ու բարգավաճմանը, Մինսկի և Երևանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը»:
Բացի այդ՝ Լուկաշենկոն նաև Խաչատուրյանին մաղթել է քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն, հաջողություն բոլոր նախաձեռնություններում և նախանշված ծրագրերի իրականացում: