շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լարված իրավիճակ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում. Բագրատ Սրբազանին հրել են, կան 20-ից ավելի բերման ենթարկվածներ

Լարված իրավիճակ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում. Բագրատ Սրբազանին հրել են, կան 20-ից ավելի բերման ենթարկվածներ

Այրումից Բագրատաշեն տանող հատվածում իրավիճակը կտրուկ լարվել է: Ավելի քան 20 քաղաքացու ոստիկանները բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ ընդվզելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի դեմ՝ պահանջելով տարածքներ չզիջել Ադրբեջանին։

Ճանապարհ փակած ցուցարների նկատմամբ մեծ թվով ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին:

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին հրել են, փորձել բերման ենթարկել

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

  • Կիսվել: