հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն. Եթե մարդը կրակելով չի գալիս, դու չես կարող կրակել նրան. Հակոբ Ասլանյան

Խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն. Եթե մարդը կրակելով չի գալիս, դու չես կարող կրակել նրան. Հակոբ Ասլանյան

Խաղաղապահները ուժ կիրառելու իրավունք չունեն, եթե պետք է ուժ կիրառեն, ուրեմն թող դուրս գային։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշե ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

«Այո, ես հասկանում եմ, որ Արցախի ժողովուրդը այսօր շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել, այդ խնդիրները մենակ իրենցը չեն, մերն էլ են, հիմա մենք ունենք այդպիսի սրիկա հարևաններ։ Մտածել, որ այդ խնդիրները միայն այսօր են, ուղղակիորեն մանիպուլյացիա է: մենք այդ հարեւանների հետ խնմդիրներ ունենք արդեն մի քանի հարյուր տարի»,- ասաց նա։

«Խաղաղապահներն իրավունք ունեն ուժ կիրառելու, եթե ադրբեջանցիները կրակելով գային, բայց նրանք կրակելով չեն գալիս: Եթե մարդը կրակելով չի գալիս, դու չես կարող կրակել նրան»,- նշեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ առաջացած խնդիը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։

Անդրադառնալով հարցին՝ մի՞թե ադրբեջանցիների խումբը օրենքով է եկել փակել Լաչինի միջանցքը, որ նրանց նկատմամբ օրենքի շրջանակներում պետք է հայկական կողմը գործողություններ իրականացնի, Ասլանյանն արձագանքեց․ «Էդ ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս։ Ես ասացի՝ մենք օրենքով ենք անելու։ Ես ասացի թուրքը օրենքո՞վ է արել։ Մենք չգիտե՞նք, որ թուրքը օրենքով չէ, մենք չգիտե՞նք թուրքին»։

Դիտարկմանը, որ իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի բացման մասին, այդ նույն թուրքի հետ, Ասլանյանը պատասխանեց․ «Մի՞թե հնարավոր է դարեդար թշնամական վիճակի մեջ ապրել: «Խաղաղության դարաշրջան» ասելով՝ ինչ եք հասկանում։ Մի՞թե հնարավոր է դարեդար  ապրել թշնամական վիճակի մեջ։ Ի վերջո մենք պետք է կարղանանք գտել այն միջին նորմալ վիճակը, երբ մեր ժողովուրդը կկարողանա խաղաղ ապրել»։

  • Կիսվել: