շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք. ԱԺ նախագահն այցելել է դիրքեր

Խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք. ԱԺ նախագահն այցելել է դիրքեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ Ամանորին ընդառաջ այցելել է Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր:

«Մեր հպարտությունները

Ամանորին ընդառաջ այցելեցինք Չինարիի, Մովսեսի և հյուսիս-արևելյան մի քանի այլ սահմանային դիրքեր։ Հիացած եմ և շատ տպավորված։ Փառք ու պատիվ իրենց բոլորին՝ շարքայինից մինչև ամենաբարձր հրամանատար։

Միշտ խաղաղ լուսաբացներ դիմավորեք, տղերք։ Ամենալավն ու բարին ձեզ և ձեր ընտանիքներին։ Շնորհավոր ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- գրել է Միրզոյանը:

  • Կիսվել: