երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին լուրերը բացարձակ սուտ են. խոսնակ

Խաչատուր Սուքիասյանի՝ կուսակցություն ստեղծելու մասին լուրերը բացարձակ սուտ են. խոսնակ

Գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից կուսակցություն ստեղծելու մասին լուրերը բացարձակ սուտ են ու իրականությանը չեն համապատասխանում, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ հերքելով համացանցում տարածված տեղեկությունները:

Նրա խոսքով, Սուքիասյանը գործում է բաց, թափանցիկ և նման բան լինելու դեպքում նա կհայտարարեր:

«Եթե պարոն Սուքիասյանը նման մտադրություն ունենար, այդ մասին կհայտներ: Նա աշխատում է բաց ու թափանցիկ», -ասաց Մկրտչյանը:

Նա սուտ որակեց նաև այսօր մամուլում գրված այն տեղեկությունը, թե Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են, քանի որ Սուքիասյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ չի կիսում Ծառուկյանի կարծիքը, թե Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումներ կատարելու համար:

Հիշեցնենք ՝ Ծառուկյանն ու Սուքիասյանը խնամիներ են:

  • Կիսվել: