կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ. Արմավիրի մարզպետ

Կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ. Արմավիրի մարզպետ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։
 
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար և նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում մարզը բավական լավ ցուցանիշներ է գրանցել, և մեծ ծավալի աշխատանք է կատարվել։
 
Սանոսյանը շնորհավորել է Դավիթ Խուդաթյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Խուդաթյանը կկարողանա արագ ինտեգրվել աշխատանքին, քանի որ մարզը լավ գիտի, ծանոթ է մարզի առանձնահատկություններին։
 
Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ 2022-23 թվականներն արդյունավետ են եղել բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում: «Պատիվ եմ համարում երկու տարի իմ մարզին ծառայելը»,- ասել է Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով որ առկա թիմով, թիմային աշխատանքով նոր մարզպետը կկարողանա ավելին իրականացնել։
 
Դավիթ Խուդաթյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ։
 

  • Կիսվել: