երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ջաբարովը հայտարարել է, որ ամերիկյան բազաներին իրանական հարվածը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի

Ջաբարովը հայտարարել է, որ ամերիկյան բազաներին իրանական հարվածը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները կարող են հանգեցնել միջուկային պատերազմի: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, գրում է IZ.ru-ն։

Նրա խոսքով՝  փոխադարձ հրթիռային հարվածները կարող են հանգեցնել տարածաշրջանում իրական պատերազմի. «Եթե Վաշինգտոնը հասկանա, որ չի կարող հասնել իր նպատակին, կարող է միջուկային պատերազմ սկսվել»։

Ջաբարովը նաև հավելել է, որ  պետք է հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ նիստ, որպեսզի կանխվի Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածությունը:

 

  • Կիսվել: