երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա են անում, բա ի՞նչ անենք. Գևորգ Պետրոսյան

Ինչ խոսում ենք, ասում եք մանիպուլյացիա են անում, բա ի՞նչ անենք. Գևորգ Պետրոսյան

ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ իմքայլականների հայտարարություններին, թե ընդդիմությունը մանիպուլյացիայով է զբաղվում։

«Մանիպուլյացիա բառը որոշ մարդիկ սարքել են տերունական աղոթքի նման բան։ Ընդդիմությունն, ինչ խոսում է, ասում եք մանիպուլյացիա է անում: Բա ի՞նչ անենք, սա մնջախաղի թատրո՞ն է, ձեն չհանե՞նք, ձեռքերով չգիտեմ ինչ նշաններ ցույց տա՞նք: Անհարմար է, եկեք իրար նկատմամբ հարգանքը չկորցնենք: Դուք ձեր կարծիքն եք ասում, մենք էլ մերն ենք ասում: Պարոն Միրզոյանը, այդպես չէ՞»,- նշեց պատգամավորը։

ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն էլ  նշեց, որ իրենք դեմ ենք քվեարկել  օրինագծին, քանի որ տարեկան 630 մլն դրամ մարդկանց գրպանից ուղղվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մնացած դատավորներին՝ միայն նրա համար, որ «հանգիստ տեղները նստելու համար»։

  • Կիսվել: