շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինչ հեքիաթներ է պատմում նախորդների մասին»․ Մամիջանյանը հակադարձել է Փաշինյանին

«Ինչ հեքիաթներ է պատմում նախորդների մասին»․ Մամիջանյանը հակադարձել է Փաշինյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի՝ իր իսկ խոսքով՝ «հերթական հանճարեղ ստերի տարափին» և անեկդոտ հիշեց։

«Անեկդոտ կա, մեկը մյուսին ասում է․ «Արա, այ դավաճան», սա գալիս է ասում. «Դավաճանը հասկացանք, բա արան ո՞րն է»։ Հիմա նույն վիճակում պարոն Փաշինյանն է, գիտենք որ չի նեղանում դավաճան բառից, համակերպվել է այն փաստի հետ, որ ինքը ազգակործան պատուհաս է, նեղանում է արհավիրք բառից։ Ես այսուհետ կաշխատեմ նրան հնարավորինս շատ արհավիրքով դիմել»,-ասաց նա։

Մամիջանյանը նշեց՝ Փաշինյանը հայտարարել է, որ չկար ինստիտուցիոնալ բազա՝ փաստաթղթային բանակցային գործընթացի մասին, երբ ինքը եկել է իշխանության, և պատասխանեց, որ կար, ուղղակի ինքը և իր թիմը կարդալու ունակություն չունեն։ Նաև նշել է, որ մեծ թղթապանակ է թողնելու հաջորդ իշխանությանը, ինչը, Մամիջանյանի խոսքով, հասկանալի է, քանի որ «այնքան պարտվողական թուղթ են  ստորագրել, որ կապիտուլացիոն թղթերը հավաքեն՝ մեծ թղթապանակ կդառնա»։

Մամիջանյանը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից։ «Ինչ հեքիաթներ է պատմում նախորդների մասին»,-ասաց նա և հիշեցրեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանագրերը և դրանց կարևորությունը։

Մամիջանյանը նշեց, որ ԱԺ-ն հոսող ջուր չի. «Թող թարգի իր երազները պատմել ԱԺ ամբիոնից»։

  • Կիսվել: