շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Իլհամ Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Իլհամ Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիոլ Փաշինյանի հունվարի 6-ին արված գրառմանն է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Նա,  մասնավորապես,  հայտարարել է, որ  անցած տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 47,6 միլիարդ դոլար, Հայաստանի՝ 13 միլիարդ, իսկ մեկ շնչի մասով՝ համապատասխանաբար 4800 և 4500 դոլար: 

Ալիևի խոսքով՝ տնտեսական ցուցանիշներով Ադրբեջանը բարձրագույն լիգայում է, իսկ Հայաստանը՝ 3-ը, ու այս տարբերությունը շարունակելու է աճել:

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով  չի կարող անցնել Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը իր գրառման մեջ նշել էր, որ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք:

  • Կիսվել: