շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հուսանք՝ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան

Հուսանք՝ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել. Փաշինյան

Մենք այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք: Նաև կարևոր է, որ եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում, և այսօր մենք նաև քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր: Այդ մասին Աթենքում Հունաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կիրիակոս Միցոտակիսի հետ քննարկվել է նաև էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարման հարցը:  

Ըստ վարչապետի՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակը ևս քննարկման առանցքում է եղել: Փաշինյանը Միցոտակիսին պատմել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող հայկական կողմի ջանքերի ու խնդիրների մասին:

«Առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: