շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում եւ Հունաստանում տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, բայց երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ. Փաշինյան

Հայաստանում եւ Հունաստանում տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, բայց երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ. Փաշինյան

Ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Հունաստանում, տնտեսական լավ աճ ու դինամիկա կա, սա լավ հնարավորություն է, որ կարողանանք քայլեր ձեռնարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները խորացնելու ու մասշտաբները մեծացնելու համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում, Հայաստանի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք ի հեճուկս մեր ջերմ բարեկամական, քաղաքական հարաբերությունների, երկկողմ առևտուրը առանձնապես տպավորիչ չէ, սա պետք է լինի մեր կառավարությունների օրակարգի հարցերից մեկը: Հույս ունեմ, որ առաջիկայում մենք միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստ կհրավիրենք: Նախնական ընկալում կա, որ այն տեղի կունենա ամռանը՝ Երևանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: