շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հոկտեմբերի 27»-ի գործի շուրջ հայտարարություններ կլինեն. Վլադիմիր Կարապետյան

«Հոկտեմբերի 27»-ի գործի շուրջ հայտարարություններ կլինեն. Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե արդյոք նոր իշխանությունը որևէ կերպ անդրադառնալու՞ է «Հոկտեմբերի 27»-ի գործին: Նա, մասնավորապես, ասաց. «Վստահ եմ, որ այդ ուղղությամբ հայտարարություններ անպայման կլինեն»:

Նշենք, որ օրեր առաջ վաղաժամկետ ազատ արձակման համար դիմել է հիշյալ գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը:

  • Կիսվել: