շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է արել

Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է արել

«1915 թ. ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշել է նա և կից հայերենով հավել. «Հիշում ենք և պահանջում»։

 

  • Կիսվել: