շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն. Չախոյան

ՀՀ-ում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն. Չախոյան

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել, քանզի իրենց իսկ գոյությամբ դրանք սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը, պետականությանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
 
«Պետության ներսում պետություն չի կարող լինել, Հայաստանում չկա ու չի կարող լինել վտարանդի և ոչ մի կառավարություն։
 
Լեռնային Ղարաբաղում հեղաշրջում իրականացնելուց և դրա արդյունքում Ղարաբաղը հայաթափելուց հետո նույն արկածախնդիրները փորձում են վտարանդի կառավարություն ներկայանալ Հայաստանում, ինչը ուղիղ սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- գրել է Չախոյանը։
 
Նշենք, որ այսօր Արցախի նախագահ Սամվել Շահամանյանը Le Figaro-ի հետ զրույցում պատասխանել է հարցին, թե գոյություն ունե՞ն արդյոք վտարանդի պետություն և կառավարություն:
Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

  • Կիսվել: