կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Հունաստանի նախագահին

Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ դարավոր բարեկամությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Հունաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ պատմամշակութային սերտ կապերի, ընդհանուր արժեհամակարգի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված դարավոր բարեկամությունը, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման համար:

Լիահույս եմ, որ առկա զգալի ներուժի իրացումը կնպաստի հայ-հունական բազմոլորտ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

  • Կիսվել: