երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը երբեք չի ունեցել այսքան դրական ֆինանսատնտեսական իրավիճակ․ Արցախի նախկին վարչապետ

Հայաստանը երբեք չի ունեցել այսքան դրական ֆինանսատնտեսական իրավիճակ․ Արցախի նախկին վարչապետ

Հայաստանը երբեք չի ունեցել այսքան դրական ֆինանսատնտեսական իրավիճակ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

Մինչդեռ, ըստ նրա, նախկինում եղել է ժամանակ, որ ՀՀ արտաքին պարտքի շեմը այնքան բարձր է եղել, որ նոր պարտք վերցնելու հնարավորություն չի եղել։ Նա նաև կանխատեսեց, որ ՀՀ-ն տարին փակվելու է ավելի քան 7 տոկոս տնտեսական աճով:

«Ես ասում եմ, եթե չլինի ֆորսմաժոր, տնտեսական աճը 2020-ին լինելու է ավելի բարձր, իսկ 21 թվականին՝ երկնիշ: Պետք է ասել, որ հենց Հայաստանի տնտեսական վիճակով է պայմամավորված Արցախի ճակատագիրը։ Ես չեմ գովում Հայաստանի իշխանություններին, ես ճիշտ գնահատական եմ տալիս»,- նշել է Հարությունյանը։

  • Կիսվել: