կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը. Ռուբեն Ռուբինյան

Մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը. Ռուբեն Ռուբինյան

Եթե Ադրբեջանն ընդունի սկզբունքները, որոնց մասին խոսեցի, և համաձայնի դա հաստատել թղթի վրա, ապա դրանք շատ հեշտ կարելի է լուծել: Սահմանազատման և հաղորդակցությունների վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Ռազմականացման պնդմանն ի պատասխան՝ Ռուբինյանն ասել է, որ Հայաստանը դա չի անում, այլ պարզապես պաշտպանում է իրեն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ անվտանգության առումով որոշակի անհանգստություն կա Ադրբեջանի պատճառով:

«Մենք ագրեսիվ վարքագիծ կամ նման մոտիվացիա չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը գնել ու գնում է զենք տարբեր երկրներից, և գիտենք, որ դա միայն ինքնապաշտպանության համար չի արվում»,- եզրափակել է Ռուբինյանը:

  • Կիսվել: