Հայաստանում մի բան կա փոխելու՝ իշխանությունը. Առաքելյան
Հայաստանում մի բան կա փոխելու՝ իշխանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
՛՛Մնացած ամեն ինչը՝ սահմանադրություն, զինանշան, պատմության գիրք, հաջորդ իշխանությունների և ժողովրդի գործն է, որի հետ այս իշխանությունը որևէ կապ այլևս չունի՛՛,-նշել է նա։