շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք. Զախարովա

Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք. Զախարովա

Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ ՛՛անհանգստություն՛՛ առաջացնում։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ:

Նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով։

Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ձեռքբերմանը, այլ Արեւմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետեւելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը:

Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: