կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանից պատվիրակություն է գործուղվում Ֆրանսիա

Հայաստանից պատվիրակություն է գործուղվում Ֆրանսիա

Վարչապետ Փաշինյանը մարտի 11-ին որոշում է ստորագրել Հայաստանից Ֆրանսիա պատվիրակություն գործուղելու մասին․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 17-23-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Կարեն Կարապետյանի օրապաhիկի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) Արփինե Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

3) Մարիամ Գալստյանինը և Լիլիթ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացված միջոցների հաշվին.

2 4) Լառա Պետրոսյանինը և Տաթևիկ Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

5) Լիլյա Աֆրիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Կարապետյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Պատվիրակության անդամներին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։ 

  • Կիսվել: