կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի շուրջ

Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի շուրջ

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։ 

ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

  • Կիսվել: