կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հավերժ մեր հիշողության մեջ». ՌԴ-ում ՀՀ դեսպանը Ռիժկովի հուղարկավորության ժամանակ ընթերցել է Փաշինյանի ուղերձը

«Հավերժ մեր հիշողության մեջ». ՌԴ-ում ՀՀ դեսպանը Ռիժկովի հուղարկավորության ժամանակ ընթերցել է Փաշինյանի ուղերձը

Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԽՍՀՄ նախկին վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հրաժեշտի արարողությանը։

«Կյանքից հեռացել է ականավոր քաղաքական գործիչ, ում ներդրումն իսկապես եզակի է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում...»,- Փաշինյանի ուղերձը ընթերցել է ՌԴ-ում դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

Դեսպանը հիշեցրել է Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի նշանակալի դերը, ով անգնահատելի օգնություն է ցուցաբերել հայ ժողովրդի պատմության ամենադժվար պահերից մեկում։ Ի նշան երախտագիտության ու գնահատանքի՝ նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչում։

«Նիկոլայ Իվանովիչը հավերժ կմնա մեր հիշողության մեջ. սա ընդօրինակման արժանի օրինակ է»,- իր ուղերձում նշել է Փաշինյանը։

  • Կիսվել: