շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանցակազմ չկա. Սուրիկ Խաչատրյանի որդուն էլ չեն հետապնդի

Հանցակազմ չկա. Սուրիկ Խաչատրյանի որդուն էլ չեն հետապնդի

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից:

Տրդատ Խաչատրյանը մեղադրվում էր փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու մեջ: Քննչական կոմիտեից հայտնել են` նախաքննությամբ պարզվել է, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:

«Որոշում է կայացվել Տրդատ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության հիմքով»,-ասված է հարցման պատասխանում:

 

  • Կիսվել: