հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գլոբալ ֆորումի մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ

Գլոբալ ֆորումի մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ցեղասպանագետները և մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին և կառավարություններին ապահովել մարդկանց և ապրանքների ազատ մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Այս մտահոգությունները բարձրացվում են Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային գլոբալ ֆորումին մեր մասնակցության համատեքստում, որի ընթացքում մենք իմացանք Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի այս ակտերի մասին»,- նշվում է հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: