երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանը շարունակում է բժիշկների ցուցումով մնալ քաղաքացիական հիվանդանոցում

Գագիկ Խաչատրյանը շարունակում է բժիշկների ցուցումով մնալ քաղաքացիական հիվանդանոցում

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը հունվարի 15-ին կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն բժիշկների խորհրդով և դեռ գտնվում է այնտեղ, InfoPort.am-ին տեղեկացրեցին ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից:

«Գագիկ Խաչատրյանը երեկ բժիշկների խորհրդով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ մասնագիտական հետազոտություն անցնելու համար», - փոխանցեցին ՔԿՎ լրատվական ծառայությունից: ՔԿՀ լրատվական ծառայությունից սակայն դժվարացան ասել, դեռ որքան կմնա Խաչատրյանը քաղաքացիական հիվանդանոցում և կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի նա։

Հիշեցնենք՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, 2008 թվականից զբաղեցրել է ՊԵԿ նախագահի պաշտոնը, իսկ 2014-ից 2016-ը ղեկավարել է միավորված ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը: Այդ կապակցությամբ նրան անվանում էին «սուպերնախարար»:

  • Կիսվել: