շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը օրակարգում չէ. Զատուլին

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը օրակարգում չէ. Զատուլին

ԱՊՀ-ի «մահվան» մասին լուրերը չափազանցված են: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտարարեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: 

Նա նշեց. «Հետաքրքրություն կա, ինչի մասին վկայում են ԱՊՀ աշխատանքներին Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությունը, որը, ինչպես հայտնի է, մի շարք համաձայնագրեր էր չեղարկել: Դա խոսում է այն մասին, որ կյանքը համագործակցություն է պահանջում՝ չնայած քաղաքական իրավիճակին»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, Զատուլինը կարծիք հայտնեց, որ միությունը բաց է համագործակցության համար, ինչի մասին վկայում են Սինգապուրի և Իրանի հետ կնքված համաձայնագրերը: Միևնույն ժամանակ Զատուլինը հաստատեց, որ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցելու հարցը հայտնի պատճառներով չի լինի օրակարգում:

 

  • Կիսվել: