շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե մարդը որոշել է հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել նրան. Վլադիմիր Կարապետյանը՝ Քոչարյանի հրաժարականի մասին

Եթե մարդը որոշել է հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել նրան. Վլադիմիր Կարապետյանը՝ Քոչարյանի հրաժարականի մասին

Ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը գրել է դիմում, խնդրել է իրեն ազատել աշխատանքից, ինչը արվել է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով փոխոստիկանապետի հրաժարականի մասին հարցերին:

Հարցին, ի՞նչ հիմքով է ազատման դիմում գրել Քոչարյանը, Կարապետյանը պատասխանեց, թե ինքն այդ մասին չգիտի: Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց՝ չեն ճշտե՞լ ինչն էր պատճառը, որ ազատման դիմում է գրել:

Ի պատասխան, Կարապետյանն ասաց. «Պարզապես նա դիմում է գրել, ինչի հիման վրա էլ որոշվել է ներկայացնել նախագահին գրություն ազատման վերաբերյալ: Եթե մարդը որոշել է հեռանալ, ինձ թվում է՝ ոչ միշտ է, որ պետք է հետ կանգնեցնել նրան»:

Հարցին, թե միգուցե վարչապետը նկատողություն է արել Քոչարյանին, Կարապետյանը պատասխանեց, որ նման բանչի եղել: Նկատենք, որ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմումը գրելուց առաջ համաժողովի ընթացքում քաղաքական հայտարարություններ էր արել՝ նշելով, որ ոստիկանապետը պետք է նշանակվի համակարգից, մինչդեռ քաղաքական մեծամասնությունը «Լուսավոր Հայաստանի» հետ առաջաևրկում են օրենսդրական փոփոխությամբ քաղաքականացնել ուժային կառույցների ղեկավարների՝ մասնավորապես, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները:

  • Կիսվել: