կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես չնկատեցի նման բան․ Ավանեսյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  լարվածության մասին

Ես չնկատեցի նման բան․ Ավանեսյանը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ լարվածության մասին

Ես չնկատեցի նման բան: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ որոշակի լարվածության նշաններ կային իր եւ ՔՊ-ական որոշ պատգամավորների միջեւ:

«Ես շատ ուրեխ եմ, որ մեր գործընկերները բարձրացնում են հարցերը: Իհարկե, մենք բոլորս միասին պետք է ավելի շատ վեր հանենք խնդիրները եւ քայլեր անենք լուծումների ուղղությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ թերթերից մեկը գրել էր, որ անգամ ՔՊ-ական դառնալը չի փրկի առողջապահության նախարարին,  Ավանեսյանն արձագանքեց. «Ինչի՞ց պետք է փրկեր, փրկման կարիք չունեմ»:

  • Կիսվել: