կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանը տեղեկացրել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Պեսկով

Երեւանը տեղեկացրել է Մոսկվային «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Պեսկով

ՌԴ-ն Հայաստանից տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, Երեւանի հետ շփումները շարունակվում են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Իսկապես, գերատեսչական նամակն այս հաշվով ստացվել է նաեւ գերատեսչությունների գծով, այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին հիմա ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երեւանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

Կրեմլի ներկայացուցիչն ավելացրել է. «Բնականաբար, շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: