կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանը չի մասնակցում աշխատանքներին, բայց անդամակցությունը  դադարեցնելու հայտարարություն չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը չի մասնակցում աշխատանքներին, բայց անդամակցությունը դադարեցնելու հայտարարություն չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության աշխատանքներին, սակայն որևէ պաշտոնական հայտարարություն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին չկա։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը․

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում»,- նշել է Տասմագամբետովը` հայտնելով, որ կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, և որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է համապատասխան կառույցներին Երևանում։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: