Երևանում ապամոնտաժվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինությունները (տեսանյութ)
Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից և գործընթացը լինելու է շարունակական՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում.