շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահի հանդիպումը

Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահի հանդիպումը

Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

«Արմենպրես»֊ի թղթակցի փոխանցմամբ՝ մինչ այդ ՀՀ նախագահը հանդիպել էր Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

Հանդիպումից հետո ՀՀ նախագահը կայցելի Էրբիլի պատմական միջնաբերդ, այնուհետև շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում ու կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: