կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է մեր համար, ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք. ֆինանսների նախարար (տեսանյութ)

ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է մեր համար, ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք. ֆինանսների նախարար (տեսանյութ)

Իմ մասնագիտական ուղղվածությունը մի քիչ այլ է, և ես բոլոր դետալներով այդ հարցին չեմ տիրապետում, որ կարողանամ ճիշտ դիրքորոշում հայտնել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝  պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին։

Խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալուց՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա ռիսկային կլինի Հայաստանի համար, քանի որ տնտեսական ոլորտներում կախվածություն կա Ռուսաստանից։

«Մենք ունենք բավական մեծ կախվածություն Ռուսաստանի Դաշնությունից տարբեր ուղղություններով՝ արտահանում, ներմուծում, էներգետիկ ու այլ հարցեր։ Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել, որպեսզի բարձրացնենք մեր սուվերենությունը։ Ցանկացած մեկ տեղից կախվածություն ցանկալի չէ։ Կարծում եմ, որ ռիսկային կլինի ԵԱՏՄ-ն լքելը», - ասաց նա։

  • Կիսվել: