«Դա նոր հնարավորություններ է բացում». Տիգրան Աբրահամյանը ողջունել է Ֆրանսիայի Սենատի բանաձեւը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ողջունել է նախօրեին Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձեւը։
Խորհրդարանականի խոսքով, այս բանաձեւը նոր հնարավորություններ է բացում հայկական կողմի համար։ «Ֆրանսիայի Սենատի կողմից Հայաստանի համար ամենադժվար պահին ընդունված բանաձեւը, անշուշտ, ողջունելի է։ Դա կարող է մեզ համար հնարավորություն լինել։ Մասնավորապես, ղարաբաղյան խնդրի հետ կապված գործընթացը կարող է բերվել մեզ համար բարենպաստ որոշակի դաշտ, ավելին՝ ներգրավելով միջազգային քաղաքական տարբեր ուղղություններ»,- հունվարի 18-ին խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Աբրահամյանը։
Հայաստանը, նրա խոսքով, կարող է օգտվել այս հանգամանքից։ Օրինակ՝ կարող է ստեղծել որոշակի հնարավորություններ իր համար, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ բանակցություններում: