ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բազային սկզբունքները ֆիքսել ենք, հիմա գնալու ենք դրանք տեղում իրագործենք. Փաշինյան

Բազային սկզբունքները ֆիքսել ենք, հիմա գնալու ենք դրանք տեղում իրագործենք. Փաշինյան

Իմ կարծիքով՝ պատմական բան է տեղի ունենալու՝ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ես ճիշտ եմ հասկանում՝ չեմ բացառում, որ սահմանագծերին կհայտնվեն սահմանային նախնական որոշակի նշաններ նաև, որի մի կողմում գրված կլինի Հայաստանի Հանրապետություն, մյուս կողմում՝ Ադրբեջանի Հանրապետություն։ 

Ես ուզում եմ՝ մենք գնահատենք սա. սա շատ էական, լրջագույն փոփոխություն է: Սա ոչ թե մենք հասանք այն կետին, որտեղ ուզում էինք հասնել, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհի վրա, որով մենք պետք է հասնենք»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեև գործընթացն առանց կանոնակարգի է մեկնարկել, սակայն փաստաթուղթ է ստորագրվել, և գործընթացը ստորագրության հիման վրա է։

«Հիմա մենք Ալմա-Աթայի հռչակագիրը բերել ենք, ֆիքսել ենք։ Բազային սկզբունքները ֆիքսել ենք, հիմա գնալու ենք բազային սկզբունքները տեղում իրագործենք։ Այս ընթացքում մեր կուտակած փորձը՝ պոզիտիվ փորձը, տանելու ենք, ձևակերպելու ենք կանոնակարգի մեջ, արդեն բերելու ենք խորհրդարան, եթե ես ճիշտ եմ հիշում կամ այդ փաստաթուղթը դառնալու է քննարկման առարկա, որից հետո արդեն սահմանազատումը դառնալու է ինստիտուցիոնալ գործընթաց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: