կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ․ Ալիև

Բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ․ Ալիև

Իլհամ Ալիևն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը վստահեցրել է իր զրուցակցին խաղաղության օրակարգին Ադրբեջանի հավատարմության մասին՝ ասելով, որ կողմերի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։

Նրա խոսքով, Ադրբեջանում COP29-ի անցկացման շուրջ Արևելյան Եվրոպայի խմբում կոնսենսուսի ձեռքբերումն ինքնին խաղաղության օրակարգի անբաժանելի մասն է։ «Այսպես, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ անդամակցելու ՀԱՊ Բյուրոյին Արևելյան Եվրոպայի խմբից, իսկ Հայաստանը սատարել է Ադրբեջանի թեկնածությանը՝ հյուրընկալելու COP29-ը, զինվորականներն ազատվել են փոխադարձ հիմունքներով, ինչը խաղաղության օրակարգին ծառայող պահ է։ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը վերջ դրեց հայկական օկուպացիային՝ օգտագործելով ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, և դրա արդյունքում այսօր տարածաշրջանն ավելի քան երբևէ մոտ է խաղաղությանը»,- մեջբերում է ԶԼՄ-ն։

 

  • Կիսվել: