երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը

ԱԺ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը

Ազգային ժողովը դեմ քվեարկեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի փաթեթներին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել էին՝ առաջինից երկրորդ ընթերցում լավագույն տարբերակներ գտնելու համար, սակայն ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ կան որոշակի խնդիրներ, որոնք այս պահին հնարավոր չեն դարձնում նախագծի ընդունումը։

Մակունցը հայտնեց, որ դեմ են քվեարկելու նախագծին։

Նախագիծը 19 կողմ, 89 դեմ ձայներով մերժվեց:

  • Կիսվել: