երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը տնտեսել է շուրջ 585 միլիոն դրամ. Արարատ Միրզոյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը տնտեսել է շուրջ 585 միլիոն դրամ. Արարատ Միրզոյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«585 միլիոն դրամ

Կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 2019թ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 585 միլիոն դրամ, այդ թվում՝
- շուրջ 83 մլն դրամ՝ տրանսպորտային նյութերի ծախսերի գծով,
- շուրջ 69 մլն դրամ՝ էներգետիկ, կոմունալ եւ կապի ծառայությունների ծախսերի գծով,
- շուրջ 49 մլն դրամ՝ գրասենյակային, կենցաղային եւ այլ ապրանքների ծախսերի գծով,
- շուրջ 35 մլն դրամ՝ ներկայացուցչական ծախսերի գծով,
- շուրջ 290 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների ծախսերի գծով։

Հ․Գ․ Ինձ խիստ հետաքրքիր է՝ արդյո՞ք այս գրառումը կարժանանա նույն ուշադրությանը, ինչ ԱԺ կողմից կազմակերպված Վարդավառի միջոցառումը, երբ ԱԺ-ն 5 միլիոն դրամ էր ծախսել՝ փորձելով միմյանց ջրելուց բացի տոնակատարության մեջ ներառել Հայկական գորգերի եւ գորգագործության ցուցադրություն (նաեւ չարչրկված գորգերի լվացման բաղադրիչով)՝ ձգտելով ավելի գրավիչ դարձնել տոնակատարությունը հայաստանցիների եւ զբոսաշրջիկների համար»։

  • Կիսվել: