Այսօր ՀՀԿ նիստ տեղի կունենա՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ
Այսօր ժամը 18։30-ին նշանակված է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը։
Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց որ նիստը նշանակված է եղել մինչև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը։
ՀՀԿ նիստի օրակարգը հայտնի չէ, կուսակցությունը զերծ է մնում Կուտոյանի մահվան դեպքը մեկնաբանելուց։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: